ՌԴ Ուլյանովսկի մարզում միմյանց են բախվել երկու հանդիպակած սլացող գնացքներ, որոնցից մեկը տեղափոխում էր <Պրոտոն-Մ> հրթիռ: Վթարի հետեւանքով հրթիռը չի վնասվել: Հաղորդում է Խրունիչեւի անվան պետական տիեզերական գիտաարտադրական կենտրոնի մամուլի ծառայությունը:
Կենտրոնի փորձագետները դեպքի վայրում ուսումնասիրել են հրթիռը, որից հետո տեղափոխումը շարունակվել է:
Վթարը տեղի է ունեցել Ուլյանովսկի մարզում, տարբեր տվյալներով հուլիսի 18-ին կամ 19-ին, որի մասին հայտնի է դարձել հուլիսի 21-ին:




























