Չարագործները հարձակում են գործել Apple Pay-ի վճարային համակարգի վրա։ Նրանք նախապես գողացած կրեդիտ քարտերի տվյալների միջոցով բջջային համակարգում անօրինական գործարքներ են կատարել։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Նշվում է, որ ապօրինի գնումների 80 տոկոսը իրականացվել է հետագայում վերավաճառելու նպատակով, գրում է Gazeta-ն։

Ցանցահենները չեն կոտրել վճարումների համակարգը։ Ենթադրաբար, նրանք օգտագործել են հեռախոսներից գողացած տեղեկությունները, որոնցից կարելի է օգտվել  նաեւ առանց կրեդիտ քարտի։

Apple-ի մամուլի խոսնակը իր հերթին նշել է, որ համակարգը ծայրաստիճան անվտանգ է եւ պաշտպանում է օգտատերերի տվյալները։