ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 22-ին քննարկելու է Մեթյու Բրայզայի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: «Կհիշե՞ն արդյոք սենատորները Բրայզայի դերը 1997 թվականին տեղի ունեցած վթարի հարցում: Կխուսափի՞ արդյոք Բրայզան արդարադատությունից»,- գրում է «Ասպարեզ» թերթը, հիշեցնելով, որ այդ վթարի ենթարկված կինը կոմայի մեջ է ընկել:

1997 թվականին Բրայզայի կողմից վթարի ենթարկված կինը հիվանդանոց է տեղափոխվել լուրջ վնասվածքներով, գրում է «Ասպարեզը» հղում անելով ամերիկյան մամուլին:

Դրանից հետո Բրայզային հետ են կանչել Մոսկվայից: Վերջինս ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ:

«ԱՄՆ Սենատը պետք է զգոնություն ցուցաբերի նման միջադեպերի առնչությամբ եւ Բրայզայի թեկնածության հարցն ուսումնասիրելիս օբյեկտիվորեն քննի, թե արդյո՞ք Բրայզան այն մարդն է, ով պետք է ԱՄՆ շահերը ներկայացնի Ադրբեջանում»,- նշում է «Ասպարեզը»: