Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 21-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա:
Ինչպես NEWS.am-տեղեկանում է ՊՆ մամուլի ծառայությունից, այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա Գերմանիայի պաշտպանության նախարարի եւ ռազմաքաղաքական ղեկավարության հետ:
Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Գերմերշեյմի վարժական կենտրոն, որտեղ Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF) կազմում ընդգրկվելիք Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ զորախմբի երկրորդ հերթափոխը խաղաղապահ առաքելության մեկնելուց առաջ անցնում է նախատեղակայման վարժանք:




























