Facebook սոցիալական ցանցը հայտարարել է, որ ապրանքանիշերի, ընկերությունների եւ կազմակերպությունների էջերի համար փոխելու է լայքերի հաշվարկների մեխանիզմը։

Մոտ ժամանակներս Facebook-ը ավտոմատ կերպով կհեռացնի պասիվ հաշիվների լայքերը։ Դա վերաբերում է անձնական էջերին, որոնց տերերը մահացել են, եւ այդ մասին հայտնի է դարձել սոցիալական կայքում, կամ ապաակտիվացած օգտատերերին, գրում է Lookatme-ը։

Սոցիալական ցանցը զգուշացնում է, որ էջերի ադմինիստրատորները կարող են նկատել հետեւորդների քանակի նվազում։