Թուրքիայի ուժային կառույցները Քրդական աշխատավորական կուսակցությանը մեղադրել են Թուրքիան եւ Իրանը իրար միացնող գլխավոր գազատարի պայթյունը կազմակերպելու մեջ, հայտնում է թուրքական Zaman-ը։
Հիշեցնենք, որ հուլիսի 20-21-ը Թուրքիա-Իրան գազատարի վրա պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով, թուրքական կողմի խնդանքով, Իրանը դադարեցրել է գազամատակարարումը։
Նշենք, որ Իրանից Թուրքիա արտահանվող գազի ծավալները յուրաքանչյուր օր կազմում են 23 մլն խ/մ։


























