Կալիֆորնիական Գլենդել քաղաքում մարտի 6-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհվել է 4-ամյա Վիոլետա Խաչատրյանը:

Ըստ «Los Angeles Times»-ի, երեխան մայթեզրից փողոցի երթեւեկելի հատված է վազել: Ավտոմեքենան հատվածել է նրան ու դիմել փախուստի:

Ոստիկանների խոսքով, փախուստի դիմած վարորդը եղել է սպիտակ կամ բաց շագանակագույն սեդանով: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ երեխան օդում շուրջ 12 մետր թռել է, ընկել այլ մեքենայի վրա եւ կոտրել հետեւի ապակին: Վիոլետան մահացել է հիվանդանոցում:

Ոստիկանության ներկայացուցիչ Թոմ Լորենցի խոսքով, վարորդի ոչինչ չէր կարող անել վթարը կանխելու համար: Եթե նա կանգ առներ, ապա հանցակազմ չէր լինի, իսկ հիմա դա ծանր հանցագործություն է: