Ամերիկյան իրավապահները Վիետնամի 2 քաղաքացիների եւ մեկ կանադացու մեղադրել են 2009-2012թթ.. ընթացքում ավելի քան 1 մլրդ էլեկտրոնային փոստերի վրա կատարած հարձակման մեջ։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կատարվածը որակել է որպես «համացանցի պատմության մեջ e-mail-ի վրա կատարած ամենախոշոր հարձակում»։

Ցանցահենները կոտրած հասցեներից սպամ են ուղարկել տասնյակ միլիոնավոր օգտատերերի եւ դրանով միլիոնավոր դոլարներ վաստակել, գրում է ՌԲԿ-ն։

Նշենք, որ ԱՄՆ-ում կիբերհանցագործությունների դեմ պայքարը ակտիվացել էր Sony Pictures Entertainment ցանցը կոտրելուց հետո։ Ընկերությանը հասցվել էր շուրջ 100 մլն դոլարի վնաս։ Սպիտակ տունը հարձակման մեջ մեղադրում է Հյուսիսային Կորեային։

Այս տարվա փետրվարին նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ կիբերանվտանգությունը քաղաքականության առաջնային նպատակներից մեկն է։