Միացյալ Թագավորության գիտնականները հոդված են հրապարակել, որում ներկայացրել են Երկրի մթնոլորտի փոփոխությանը նվիրված իրենց հետազոտության արդյունքները: Դրանց համաձայն, Երկրի մթնոլորտն իր երիտասարդության ժամանակ մշտապես եւ երկար ժամանակով փոխել է կազմն ու թափանցիկությունը՝ շատ պարզից մինչեւ խիստ մշուշոտ:

Մթնոլորտը մշուշոտ է դարձել հսկայական քանակությամբ ածխածնի շնորհիվ, որոնք արտանետել են այն ժամանակ երկրի վրա բնակված միկրոօրգանիզմները: Հիմնական քիմիական միացությունը, գիտնականների կարծիքով, եղել է մեթանը: Ժամանակի ընթացքում մեթանով սնվող այլ մանրէներ եւ միկրոօրգանիզմներ «մաքրել են» մթնոլորտը: Այս մասին գրում է Svopi-ն:

Մասնագետների խոսքով, պատկերացնելու համար, թե ինչպիսի տեսք է ունեցել այդ մշուշը, կարելի է դիտել Սատուրնի արբանյակ Տիտանի լուսանկարները: Նման մթնոլորտը՝ դրանում լուծված մեթանով, դեղին եւ խիտ մշուշի տեսք ունի: