YouTube-ում գնալով մեծ դիտումներ է հավաքում տեսահոլովակը, որտեղ կատուն ու կարմրականջ կրիան բռնոցի են խաղում։
Տեսանյութը հայտնվել էր Catsss ալիքի եթերում եւ 3 օրվա ընթացքում 430 հազար դիտում ապահովել։ Շատերին զարմացրել էր կրիայի վազքի տեմպը, քանի որ սովորաբար նրանց դանդաղաշարժ կենդանիներ են համարում, գրում է Lifenews-ը։
Նույնիսկ գտնվել են դիտորդներ, որոնք տեսանյութի մեջ քողարկված քաղաքական ենթատեքստ են տեսել՝ համեմատելով բռնոցին աշխարհում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների հետ։











