Խարկովում վախճանվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը:

Թեմի առաջնորդը 69 տարեկան էր: ՀԱԵ Ուկրաինայի թեմը նա ղեկավարում էր 2001 թվականից: Այս մասին գրում է Analitika.net-ը:

Ուկրաինայի հայերի միությունը ցավակցություն է հայտնել Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի վախճանի կապակցությամբ: