Իրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի եւ «Վեցնյակի» միջեւ համաձայնություն կնքելու հավանականությունը 50 տոկոսից ավելի է։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

«Ես կարծում եմ, որ հաջողության շանսերը մեծ են։ Համաձայնագիր կնքելու հավանակությունը 50 տոկոսից ավելի է։ Իմ զգացողությամբ, երկու կողմերն էլ վստահ են, որ համաձայնագիրն ավելի շատ օգուտ կբերի, քան դրա բացակայությունը»,-ասել է Զարիֆը։

Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին նշել է, որ Թեհրանին ու «վեցնյակին» հաջողվել է կարգավորել Արաքսի վրայի ռեակտորի հարցը։

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկ Մոգերինին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընդունելի համաձայնությունը հասանելիության սահմաններում է։