Թեհրանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության եւ Իրանի միջեւ մեկնարկել են տեխնիկական հարցերով բանակցությունները։ Այս մասին տեղկացնում է ԻՍՆԱ գործակալությունը։

Ըստ առկա տեղեկությունների՝ ԱԷՄԳ-ը ղեկավարում է անվտանգության հարցերով ԱԷՄԳ գլխավոր քարտուղարի տեղակալ Թերո Վարիորանտան։ Գլխավոր քարտուղարի տեղակալը եւ գործակալության 4 տեսուչները Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարության եւ ԱԳՆ-ի հետ համատեղ քննարկում են մի շարք տեխնիկական հարցեր, որոնք ԱԷՄԳ-ի մոտ կասկածներ են առաջացրել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի կապակցությամբ, գրում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այցելության ընթացքում ԱԷՄԳ տեսուչները Իրանում ստուգումներ կանցկացնեն՝ համոզվելու համար, որ միջուկային նյութերը օգտագործվում են խաղաղ նպատակներով։