Ճապոնական Sony ընկերության բջջային հեռախոսների արտադրության բաժինը հայտարարել է Շվեդիայի հարավում գտնվող ձեռնարկությունում 1.000 աշխատատեղ կրճատելու մտադրության մասին:
Ներկայում Sony-ի Լունդի գործարանում 2.200 մարդ է աշխատում: Հունվարին ընկերության ղեկավարությունը հայտարարել էր ամբողջ աշխարհում 2.100 աշխատակցի կրճատելու մասին:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, Sony-ի բջջային բիզնեսը վնասներ է կրում՝ չդիմանալով Apple-ի եւ Samsung-ի մրցակցությանը:





























