Հայաստանի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 20-ին ստորագրել է հրամանագիր, որով պարգեւատրել է ԼՂՀ բանակի զինծառայողներին:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից, հրամանագրի համաձայն՝ մարտական դիրքերը պաշտպանելիս ցուցաբերած վճռական գործողությունների, հրամանատարության հանձնարարությունները եւ ծառայողական պարտականությունները հստակ կատարելու համար «Արիության համար» մեդալով պարգեւատրվել են 4 հոգի, որից մեկը՝ հետմահու, «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են 13 հոգի, որից մեկը՝ հետմահու: