Apple ընկերությունը իր նոր ցուցադրության ժամանակ ներկայացրել է խելացի ժամացույց Apple Watch-ն ու նոր 12 մատնաչափ էկրանով MacBook-ը։

Apple Watch-ը ունի բոլոր այն գործառույթները, որոնք կան ընկերության սմարթֆոններում։ Ընկերության ղեկավար Թիմ Քուքը հայտնել է, որ Apple Watch-ի միջոցով հնարավոր կլինի հետեւել նորություններին, իմանալ եղանակի տեսությունը, տեղյակ լինել մարզաշխարհի նորություններին եւ շփվել սոցցանցերում։

«Խելացի ժամացույցները» կարող են կարճ հաղորդագրություն ստանալ եւ հետեւել տիրոջ ֆիզիկական ակտիվությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Գաջետի արժեքը տատանվում է 349-ից 10 հազար դոլարի սահմաններում։

Նոր Macbook Air-ի վաճառքը կսկսվի ապրիլի 10-ին։ Այն կարժենա 1299-ից մինչեւ 1599 դոլար։ 12 մատնաչափ էկրանով համակարգիչը կշռում է 907 գրամ, իսկ հաստությունը կազմում է 13 մմ։