Google-ի ֆինանսական տնօրեն Փաթրիք Փիչեթը հրաժարական է տվել: Այս մասին նա հայտնել է ընկերության՝ սոցիալական ցանցի իր էջում: Փիչեթի խոսքով՝ ինքը որոշել է թոշակի անցնել եւ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ:

Մասնավորապես, 52-ամյա տղամարդը նախատեսում է շատ ճամփորդել իր կնոջ՝ Թամարի հետ: Նա նշել է, որ վերջին 25 տարիներին անդադար աշխատել է, որից 7 տարին՝ Google-ի ֆինանսական տնօրենի պաշտոնում:

«Հսկայական պատիվ է աշխատել նման ընկերությունում : Ես աշխատել եմ լավագույններից լավագույնների հետ: Ես անսահման շնորհակալ եմ, որ ինձ թույլ են տվել լինել այնպես, ինչպիսին կամ, վստահության, աջակցության, ինչպես նաեւ լավ ու ոչ այնքան լավ ժամանակների համար»,-գրել է Փիչեթը, հաղորդում է Lenta-ն:

Միաժամանակ նա ընդգծել է, որ կմնա իր պաշտոնում մինչեւ նոր ֆինանսական տնօրենի նշանակումը: Bloomberg-ի տվյալներով՝ դա կարող է տեւել 6 ամիս: