Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է ծնելիության մակարդակի բարձրացմանն ուղղված Իրանի իշխանությունների փորձերը։ Իրանի իշխանությունները նախկինում մի քանի օրինագիծ էին ներկայացրել, որոնք նպատակ ունեն խթանել ժողովրդագրական աճին։ Դրանցից մեկն, օրինակ, արգելում է հակաբեղմնավորիչների գովազդը։

Մեկ այլ օրինագծով երեխա չունեցող կանայք աշխատանքի ընդունվելիս մի շարք սահմանափակումների առջեւ են կանգնում։ Իրավապաշտպանների կարծիքով՝ նման սահմանափակումները ոտնահարում են կանանց իրավունքները, տեղեկացնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Նշենք, որ մինչ այս պահը Թեհրանը չէր կարգավորում ծնելիությունը, սակայն երկրի իշխանություններն անհանգստացած են բնակչության ծերանալու հանգամանքով։