Չիլիում Եվրոպական հարավային աստղադիտարանի մի խումբ գիտնականներ նկատել են մեր Գալակտիկայում 1200 կմ/վրկ արագությամբ տեղաշարժվող մի աստղ։ Ինչպես հայտնում է The News York Times-ը, US 708 աստղը Գալակտիկայի կենտրոնից տեղաշարժվող ամենաարագ երկնային մարմինն է, որը կարող է Երկրից Լուսին ընկած տարածությունը հաղթահարել 5 րոպեում։
Արագ տեղաշարժվող աստղի մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ նախկինում նա բինարային համակարգի մաս է եղել, որը բաղկացած է կարմիր հսկա աստղից եւ իր զանգվածով Արեւին հավասար սպիտակ փոքր մարմնից։ Այս աստղերի փոխազդեցության արդյունքում կարմիր հսկայի ֆոտոլորտի հելիումի մի մասը «զավթել» է սպիտակ աստղը եւ վերածվել նոր մարմնի։ Իսկ միայնակ մնացած կարմիր հսկան այնպիսի արագություն է հավաքել, որը նրան տեսականում թույլ է տալիս լքել մեր Գալակտիկան, գրում է ՏԱՍՍ-ը։
Աստղի տեղաշարժման հետագիծն ապացուցում է, որ երկնային մարմինը նման արագություն է զարգացրել այդ նոր մարմնի պայթյունի հետեւանքով եւ ոչ թե մեր Գալակտիկայի կենտրոնում գտնվող հսկայական «սեւ անցքի» ազդեցության պատճառով, նշում է պարբերականը։





























