Իսպանիայի ճարտարագիտական համալսարանի բիոտեխնոլոգիայի մադրիդյան կենտրոնի գիտնականներն ամենաամուր մանրաթելն են ստեղծել, որի նմանն աշխարհում գոյություն չունի:

Եվ, որ ամենից հետաքրքիրն է, «ոչ ոք հեծանիվ չի հորինել». գիտնականները կիրառել են մի տեխնոլոգիա, որը 19-րդ դարում հաջողությամբ օգտագործել են մետաքսե թելերով աշխատելիս: Մանրաթելի ստեղծման մեթոդը կոչվում է «hijuela»:

Ըստ Informing-ի, գիտնականներն արդեն ծանոթ սխեման օգտագործել են սարդոստայնից մանրաթելի արտադրության համար: Մետաքսե երկաթաթելը դուրս են բերել Nephila inaurata տեսակի սարդերից, այնուհետեւ, դրանք «թրջելով» թթվային միջավայրում, մանրաթել ստացել:

Նշենք, որ նոր նյութի հիմնական առանձնահատկությունը մանրաթելի մեծ տրամագիծն է: Այդ պատճառով էլ նյութը չի պատռվում նույնիսկ շատ մեծ ծանրաբեռնվածության դեպքում: