Ericsson-ը պատրաստվում է Շվեդիայում 2,2 հազար աշխատատեղ կրճատել, գրում է The Local.se-ն՝ վկայակոչելով ընկերության մամուլի հաղորդագրությունը:
Ըստ այդմ, կրճատումներ կլինեն Ericsson-ի՝ Ստոքհոլմի, Կատրինեհոլմի, Բուրոսի, Քումլի, Գյոթեբորգի, Լինչեպինգի եւ Կարլսկրունեի գրասենյակներում:
Ամենից շատ կրճատումներ կլինեն Ստոքհոլմում, այստեղ աշխատանքից կզրկվի 1,1 հազար աշխատակից: Ընկերությունում հայտարարել են, որ արհմիությունների հետ արդեն բանակցություններ են ընթանում, հաղորդում է Gazeta-ն:
Պարբերականը հիշեցնում է, որ մարտի 9-ին Sony Mobile-ը հայտարարել էր Շվեդիայի Լունդ քաղաքում հազար աշխատատեղ կրճատելու պլանների մասին:





























