Հաջորդ սերնդի iPhone-ը, ամենայն հավանականությամբ, դուր կգա աղջիկներին: The Wall Street Journal-ը, վկայակոչելով ընկերությունում սեփական աղբյուրներին, հաղորդում է, որ Apple-ը որոշել է գաջեթի վարդագույն տարբերակը թողարկել:
Այսպիսով, հաջորդ սերնդի iPhone-ը կառաջարկվի չորս գույնով. սեւ, արծաթագույն, ոսկեգույն եւ վարդագույն: «Խնձորե» սմարթֆոնները նաեւ Force Touch տեխնոլոգիա կունենան, որն առկա է Apple Watch-ում եւ նոր MacBook-ում:
Այն էկրանին թույլ է տալիս հասկանալ հպման ուժը, ինչը նոր հնարավորություններ է բացում հավելվածների կառավարման համար: Համակարգչային խաղերի սիրահարների կատակը, թե «խաղում որքան ուժեղ սեղմես ոտնակը, այնքան ավելի արագ կընթանա մեքենան», շուտով կդադարի կատակ լինել:
Vesti-ի փոխանցմամբ, ավելի վաղ Apple-ն արդեն թողարկել է վարդագույն iPhone: Այս գույնը բավական տարածված էր պլաստիկե iPhone 5C-ի գնորդների շրջանում:





























