2010 թվականի տվյալներով Եվրոպայում ամենաշատը վաճառված ավտոմեքենայի կոչումը շարունակում է պահպանել Volkswagen Golf-ը, չնայած նրան, որ մեքենայի վաճառքի ծավալները 2009 թվականի հունիսի համեմատությամբ նվազել են 25,3 տոկոսով։ Նման տվյալներ է բերում JATO ընկերությունը։

Տասնյակի մյուս հորիզոնականները զբաղեցնում են՝

2. Opel (Vauxhall) Corsa,

3. Volkswagen Polo,

4. Opel (Vauxhall) Astra,

5. Renault Clio,

6. Ford Fiesta,

7. Peugeot 207,

8. Renault Megane,

9. FIAT Punto,

10. Citroen C3.

Փորձագետները նշում են, որ այս տասնյակից դուրս են մնացել Ford Focus եւ FIAT Panda մակնիշի ավտոմեքենաները։