Facebook ընկերության դեմ մեղադրական ստորագրահավաքից հետո «ինձ գեր եմ զգում» նշումը ջնջել են սոցիալական ցանցից:
Փետրվարի վերջին Endangered Bodies-ի ակտիվիստները Change.org կայքում ստորագրահավաք են նախաձեռնել՝ նվիրված Նյութափոխանակության խնդիրներ ունեցող մարդկանց ազգային աջակցության շաբաթվան: Նրանց նպատակն էր՝ Facebook-ին ստիպել հեռացնել փքված վարդագույն այտերով կերպարով «ինձ գեր եմ զգում» (feeling fat) նշումը:
Ըստ TJ-ի, հասարակական գործիչները հայտարարել են, որ ավելորդ քաշը զգացողություն չէ, եւ նման նշումը կարող է վնասել սննդի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց: Մարտի 10-ի երեկոյան Facebook-ի մամուլի ծառայությունն արձագանքել է քննադատությանը եւ խոստացել հեռացնել նշումը:
«Ռոսբալտ»-ի փոխանցմամբ, ստորագրահավաքի տարբերակներից մեկում ակտիվիստները նաեւ սոցցանցին կոչ են արել հեռացնել «ինձ անճոռնի եմ զգում» (feeling ugly) նշումը:
Մարտի 10-ի կեսօրին ստորագրահավաքի ամերիկյան տարբերակին ավելի քան 16 հազար մարդ է միացել: Նույն օրվա երեկոյան «ինձ գեր եմ զգում» նշումը ջնջվել է սոցցանցից:





























