«Սոյուզ ТМА-14М» տիեզերանավի կապսուլան՝ երեք տիեզերագնացներով, հաջողությամբ վայրէջք է կատարել Ղազախստանում: Այս մասին հաղորդում է Թռիչքների կառավարման կենտրոնը:

Կես տարի տեւած ուղեծրային գործուղումից հետո վերադարձել են «Ռոսկոսմոսի» տիեզերագնացնել Ելենա Սերովան, Ալեքսանդր Սամոկուտյաեւը եւ NASA-ի աստղագնաց Բարրի Ուիլմորը: Անձնակազմը ուղեծրում ավելի քան 500 գիտական փորձ է իրականացրել: Դրանցից շատերը կարեւոր նշանակություն ունեն գիտության, բժշկության եւ ընդհանուր առմամբ մարդկության համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: