Հարվարդի համալսարանը գլխավորել է համաշխարհային բուհերի վարկանիշը, որը կազմել է բրիտանական Times Higher Education ամսագիրը: Մոսկվայի պետական համալսարանը այդ վարկանիշում զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը:

Բուհերը վարկանիշը որոշվել է 142 երկրներից 10,5 հազար պրոֆեսորների շրջանում կատարված հարցման արդյունքում: Հետազոտությանը մասնացկելու պայմաններից մեկը բուհում առնվազն 15 տարվա դասավանդման ստաժ ունենալն է

Միաժամանակ, ամսագիրը նախազգուշացնում է, որ բուհերի վարկանիշը, թեեւ հեղինակավոր է, բայց ոչ ճշգրիտ գնահատական է, քանի որ կառուցված է բուհի բրենդի մասին գիտնականների սուբյեկտիվ պատկերացումների վրա:

Ասիական բուհերից ամենաբարձր գնահատականի արժանացել է Տոկիոյի համալսարանը (12-րդ տեղ): Սինգապուրի ազգային համալսարանը 24-րդ տեղում է: Չինաստանի բուհերից ամենաբարձր վարկանիշն ունի Ցինհուայի համալսարանը (26-րդ տեղ):

Վարկանիշի առաջին տասնյակն ունի հետեւյալ տեսքը

  1. Հարվարդի համալսարան
  2. Քեմբրիջի համալսարան
  3. Օքսֆորդի համալսարան
  4. Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան
  5. Սթենֆորդի համալսարան
  6. Քալիֆոնրիայի Բերքլիի համալսարան
  7. Փրիսթոնի համալսարան
  8. Յելի համալսարան
  9. Քալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտում
  10. Կոլումբիայի համալսարան