ԽՍՀՄ հանրապետությունների ժողովուրդները Հայրենական մեծ պատերազմի տարիներին ֆենոմենալ միասնականություն ցուցաբերեցին։ Այս մասին մարտի 12-ին Երեւանում միջազգային կոնֆերանսի շրջանակներում «Հայրենական պատերազմի ժամանակակից պատմագրությունը» զեկույցը ներկայացնելիս հայտարարեց ՌԴ ԳԱԱ Ռուսաստանի պատմության ինստիտուտի գիտաշխատող Լյուդմիլա Կոլոդնիկովան։
Պատմաբանի կարծիքով՝ այժմ պատմական իրադարձությունները սուբյեկտիվ մեկնաբանելու փորձեր են ձեռնարկվում՝ նպատակ ունենալով վազեցնել Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ դերը։ Այս կապակցությամբ պատմաբանը նշեց, որ Գերմանիայի կորուստների 70 տոկոսը եղել է Խորհրդային ճակատում։
«ՌԴ ՊՆ արխիվներում կա մի քանի մլն փաստաթուղթ, որոնց ուսումնասիրությամբ մեկ սերունդ չէ, որ զբաղվում է»,- նշել է Կոլոդնիկովան։





























