Բլիթների վրա պատկերներով այսօր ոչ մեկի չես զարմացնի, բայց բրիտանացի դիզայներ Քիներ Դյուֆորթը մեքենա է ստեղծել, որը հնարավորություն է տալիս բլիթի վրա բնական չափսերով պատկերներ ստանալ: Մեքենան համատեղում է բլիթի վրա մարդկանց դեմքերը ճանաչելու տեխնոլոգիան եւ 3D տպագրությունը:
Սկզբում նա լուսանկարում է մարդկանց, հետո խմորը բարակ շիթերով լցնում է տաք մակերեւույթի վրա՝ սկսելով ամենամուգ հատվածներից, հաղորդում է Kedem-ը:
Ֆոտոբլիթի ստեղծման գործընթացը տեւում է մինչեւ 5 րոպե: Բլիթային ֆոտոտպիչի զանգվածային արտադրության մասին դեռ չի հաղորդվում:





























