Sony-ի նախկին ստորաբաժանում VAIO ընկերությունը ցուցադրել է իր առաջին սմարթֆոնը: VAIO Phone անունը ստացած նորույթի մասին հայտնի էր դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին: Եվ վերջապես հիմա VAIO-ն, որը ոչ վաղ անցյալում բաժանվել է Sony-ից եւ արդեն առանձին ընկերություն է, հիմա ոչ միայն դյուրակիր համակարգիչներ, այլեւ սմարթֆոններ է թողարկում:
Ըստ Informing-ի, նորույթը չորսմիջուկանոց պրոցեսոր ունի՝ 1.2 ՀՀց հաճախականությամբ, ինչպես նաեւ 2 Գբ օպերատիվ եւ 16 Գբ ներկառուցված հիշողություն:
Հավելենք, որ առայժմ սմարթֆոնը հասանելի կլինի միայն Ճապոնիայի բնակիչների համար: Այն կարժենա 51 հազար իեն (շուրջ 26 հազար ռուբլի): Առայժմ հայտնի չէ, արդյո՞ք գաջեթը դուրս կգա համաշխարհային շուկա:





























