ԱՄՆ դեմոկրատական կուսակցության Լոս Անջելեսի շրջանային մասնաճյուղը ճնշող մեծամասնության ձայներով որոշում է կայացրել, որ Գլենդելի ավագանու խորհրդի ընտրություններում պաշտպանելու է Էրիկ Եսայանի թեկնածությունը:

«Մենք կարող ենք հույս դնել նրա վրա՝ անվտանգության, աշխատող ընտանիքներին աջակցելու, Գլենդելի բնության պաշտպանության ամրապնդման հարցերում»,-հայտարարել է կուսակցության մասնաճյուղի նախագահ Էրիկ Բաումանը:

Եսայանը մի քանի տարի աշխատել է Գլենդելի քաղաքային պլանավորման հանձնաժողովում, որտեղ քաղաքի պատմական թաղամասերի եւ կանաչապատման պլաններ է կազմել, ինչպես նաեւ զբաղվել է քաղաքի մի շարք շրջանների մունիցիպալ զարգացման հարցերով:

Ժամանակին Եսայանը հիմնադրել է Walk Bike Glendale հասարակական կազմակերպությունը, որը քարոզում է երթեւեկել ոտքով կամ հեծանիվով: