Mail.Ru Group-ի բաժնետերերը որոշել են աջակցել աշխատակիցների մոտիվացիոն ծրագրին: Նրանք թոփ-մենեջերների եւ տեխնիկական մասնագետների համար լրացուցիչ 5 տոկոսի չափով բաժնետոմսեր կթողարկեն: Այս մասին հաղորդում է ընկերության կայքը:

Լրացուցիչ թողարկված բաժնետոմսերը բորսայում չեն տեղաբաշխվի: Դեռեւս հայտնի չէ, թե քանի աշխատակից կստանա բաժնետոմս եւ ինչ քանակով: Հաղորդվում է միայն, որ բաժնետոմսերի փաթեթն աշխատակիցները կստանան ոչ միանգամից, այլ՝ մաս-մաս: Մոտիվացիայի ծրագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը, հաղորդում է Gazeta-ն:

Նշենք, որ Mail.ru Group-ի խոշորագույն բաժնետերերն են Ալիշեր Ուսմանովի NMT-ն եւ նրա հետ առնչություն ունեցող կառույցները՝ հարավաֆրիկյան Naspers հոլդինքն ու չինական Tencent ինտերնետ-ընկերությունը: