Apple-ի գործող նախագահ Թիմ Քուքը փորձել է դոնոր դառնալ Թիվ Ջոբսի համար՝ տալով նրան իր լյարդի մի մասը։ Այս մասին գրում է Fast Company-ն։ Պարբերականի մարտյան համարում Ջոբսի մասին պատմող նոր գրքից դրվագներ են հրապարակվել։ Կենսագրական վեպը ստացել է Becoming Steve Jobs: The Evolution Of a Reckless Upstart Into a Visionary Leader անունը (Դառնալով Սթիվ Ջոբս. անխոհեմ դուրսպրծուկից մինչեւ ցնորատես առաջնորդ)։

Ինչպես գրում են հեղինակները, 2009թ. հունվարին Ջոբսը լյարդի փոխպատվաստման կարիք ուներ, եւ Քուքը ցանկանում էր դոնոր դառնալ, բայց Apple-ի նախկին ղեկավարը հրաժարվել էր, գրում է Gazeta-ն։

«Ոչ, ես երբեք քեզ թույլ չեմ տա դա անել։ Ես երբեք դա չեմ անի»,-մեջբերում է Քուքը Ջոբսի պատասխանը։