Ամերիկացի եւ ճապոնացի գիտնականների համատեղ խումբը Սատուրնի արբանյակներից մեկի՝ Էնցելադի վրա տաք աղբյուրներ է հայտնաբերել։ Հայտնագործումից հետո աստղաբանները առավել ուշադիր կուսումնասիրեն Էնցելադ արբանյակը՝ փորձելով ոչ երկրային հետքեր հայտնաբերել նրա վրա։

Գիտնականները Էնցելադի սառցե մակերեսի վրա հեղուկ ջրի առկայության վերաբերյալ կասկածներ նախկինում էլ ունեին, քանի որ տիեզերական զոնդը գոլորշու ամպերի, ջրի կաթիլների նկարներ էր արել։ Այդ նկարների ուսումնասիրությունը հաստատել էր  գիտնականների նախնական կասկածները։ Օվկիանոսը գտնվում է արբանյակի մակերեւույթից 50 կմ խորության վրա, գրում է ՏԱՍՍ-ը։