Թուրքիայի Մուղլա նահանգի Բոդրումի շրջանում հանգստացող մի ռուս զբոսաշրջիկի ծովն են նետել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  ընկերների հետ Բոդրումում հանգիստն անցկացնող Ելենա Շիտովան նավահանգստում զբոսնելու ընթացքում  վիճաբանել է դեռեւս անձը չհաստատված մեկի հետ։ Հայտնի է, որ հենց այդ անձն է ռուս աղջկան նետել ծովը։

Թեթեւ վնասվածքներ ստացած Ելենային ծովից հանել են ընկերներն ու շրջակայքում գտնվողները, եւ տեղափոխել Բոդրումի հիվանդանոց։