Այսօր կառավարությունը որոշեց 40 մլն դրամ (100 հազ. դոլար) հումանիտար օգնություն հատկացնել Ղըրղզստանին։ Ըստ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի՝ Ղըրղզստանը դիմել է ԱՊՀ անդամ բոլոր պետություններին՝ մարդասիրական եւ տեխնիկական օգնություն հատկացնելու խնդրանքով։ Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելեց, որ այս տարի սա արդեն երրորդ հումանիտար օգնությունն է Հայաստանի կողմից։ Առաջին 2 դեպքերը վերաբերում են Հայիթիին եւ Տաջիկստանին։ «Մեր ֆինանսական կարողություններին համահունչ տրամադրում ենք օգնություն»,- ասաց վարչապետը։

Ղըրղզստանի հարավային շրջաններում հունիսի երկրորդ կեսին բախումներ են տեղի ունեցել ղըրղզների եւ ուզբեկների միջեւ, որից տուժել են մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ջալալաբադ եւ Օշ քաղաքները։ Սպանվել են հազարավոր մարդիկ, հարյուր հազարավորները դարձել են փախստական։