Facebook համաշխարհային սոցիալական ցանցում գրանցվածների թիվը հասել է 500 միլիոնի: Ինչպես գրում է The Telegraph-ը, այս տարվա սկզբին Facebook-ից օգտվողների թիվը 400 միլիոն է եղել, իսկ մեկ տարի առաջ` ընդամենը 150 միլիոն:
Ներկա թիվը կազմում է երկրագնդի բնակչության 8 տոկոսը: Եթե Facebook-ը պետություն լիներ, ապա այն իր բնակչության թվով կգրավեր երրորդ տեղը` Չինաստանից ու Հնդկաստանից հետո:




























