Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է Չինաստանի իշխանություններին` 2008 թվականի մարտին Տիբեթում զանգվածային անկարգությունները ճնշելու ժամանակ ոչ համաչափ ուժ կիրառելու մեջ:
Կազմակերպության հայտարարության մեջ, որտեղ հղում է արվում ականատեսների վկայություններին, ասվում է, որ չինական անվտանգության ուժերը կրակ են բացել զանգվածային ակցիաների մասնակիցների վրա, ապա անհիմն ձերբակալություններ իրականացրել, հաղորդում է «Ազատությունը»:
Տիբեթում հակաչինական զանգվածային բողոքների արդյունքում զոհվել է առնվազն 19 մարդ: Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ «կիրառել են նվազագույն ուժ եւ անջատական տրամադրություններ սերմանելու մեջ մեղադրել են տիբեթական սփյուռքին, առաջին հերթին՝ Տիբեթի բուդդայականների հոգեւոր առաջնորդ Դալայ Լամային»:




























