Ամերիկյան Իլինոյս նահանգի համալսարանի գիտնականները պրոֆեսոր Մարտին Բերկի գլխավորությամբ անցկացրած երկարատեւ ուսումնասիրությունից հետո սարք են ստեղծել, որը կարող է բարդ մոլեկուլներ կառուցել: Սարքն աշխատում է 3D-տպիչի նման, պարզապես իրերը, որ ստեղծում է, մի քանի անգամ փոքր են արդեն սովորական դարձածներից:

Սարքի օգնությամբ ծրագրվում է հատուկ տեսակի փոքր մոլեկուլներ ստեղծել: Դրանք քիմիական բարդ կառուցվածքներ են, որոնց դասին են պատկանում ժամանակակից դեղամիջոցների մեծ մասը: Svopi.ru-ի փոխանցմամբ, դրանք օգտագործում են օրգանիզմի ներքին հյուսվածքներում եւ բջիջներում տեղի ունեցող գործընթացների հետազոտության ժամանակ:

Ըստ «Ռոսբալտ»-ի, նման նյութերը ոչ թե քիմիական, այլ մեխանիկական ճանապարհով ստեղծելը գործընթացն ավելի պարզ եւ ծրագրվող է դարձնում: