Մեր օրերում հեռավորության վրա կառուցվող հարաբերությունները շատ տարածված են: Ամստերդամի ազատ համալսարանի եւ Ֆիլիպինների համալսարանի գիտնականները հայտարարել են. Facebook-ն օգնում է հեռավորության վրա պահպանել հարաբերությունները: Սակայն եթե զույգն ապրում է նույն շրջանում կամ քաղաքում, ապա Facebook-ով շփումը լավագույն ընտրությունը չէ:
Ըստ Prothom Alo-ը, փորձագետները նշում են, որ հեռավորության վրա հարաբերություններ ունեցող մարդիկ հաճախ են օգտվում սոցցանցերից: Ըստ նրանց, Facebook-ը սիրահարներին հնարավորություն է ընձեռում տեղյակ լինել զուգընկերոջ կյանքում տեղի ունեցող իրադարձություններին:
MedDaily-ի փոխանցմամբ, ավելի վաղ անցկացված մեկ հետազոտության արդյունքում էլ գիտնականները պարզել էին, որ սոցիալական ցանցերը քայքայում են հարաբերությունները: Մարդիկ որքան հաճախ են ակտիվություն ցուցաբերել Twitter-ում, այնքան մեծ է եղել զուգընկերոջ հետ կոնֆլիկտ ունենալու հավանականությունը: Ընդ որում, հարաբերությունների տեւողությունը որեւէ դեր չի խաղացել:





























