1985թ. մարտի 15-ին գրանցվել էր .com դոմենով գործող աշխարհում առաջին կայքը, որին վիճակված էր դառնալ Համաշխարհային ցանցի զարգացման առանցքային նիշը, գրում է CBS News-ը։

30 տարի առաջ ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգում  համակարգիչների վաճառքով զբաղվող Symbolics Inc. ընկերության համար գրանցվել էր .com դոմենով գործող աշխարհում առաջին կայքը։ Դոմենի անունը ծագում է անգլերեն commercial (կոմերցիոն) բառից, քանի որ ենթադրվում էր, որ դոմենն օգտագործվելու է կոմերցիոն կազմակերպությունների կայքերի համար։ Սակայն 1990-ական թթ. .com դոմենից հանվեցին բոլոր սահմանափակումները եւ տառերի այս համակցությունը դարձավ համացանցի զարգացման հոմանիշը, գրում է RG-ը։