Facebook սոցիալական ցանցը բացատրել է, թե հատկապես ինչն է արգելու եւ ինչու, գրում է The New York Times-ը:
Facebook-ն ամբողջ աշխարհում 1,39 մլրդ ակտիվ օգտատերը ունի եւ այն ամենամոտ նախագիծն է, որը կարելի է համեմատել ունիվերսալ հաղորդակցության պլատֆորմի հետ:
Facebook-ի բաժանորդները հրապարակում կամ փորձում են հրապարակել գրառումներ ամեն ինչի մասին, ինչի մասին կարելի է միայն երեւակայել, ասվում է հոդվածում:
Այսօր՝ մարտի 16-ին, Facebook-ը կհստակեցնի իր ստանդարտները, որպեսզի օգտատերերն ավելի լավ հասկանան, թե ինչ տեսակի գրառումներն են արգելվում: Պարբերականը հիշեցնում է, որ սոցիալական ցանցի քաղաքականությունն այդ ոլորտում միշտ չէ, որ պարզ է եղել, որպես օրինակ թերթը բերում է տեսանյութերի հետ կապված պատմությունը, որտեղ ահաբեկիչները մահապատժի են ենթարկում գերիներին, եւ էջերը, որտեղ գովազդվում էր Ռուսաստանում բողոքի ակցիան:
«Մենք փորձում ենք բալանս գտնել այն հիմքի վրա, ինչպես աշխատում է ընկերակցությունը»,-հայտարարել է Facebook-ի գլոբալ քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Մոնիկա Բիքերթը: «Լանդշաֆտը բարդ է»,-հավելել է նա:
Ընկերությունում հույս ունեն, որ իրենց կանոնների մասին առավել մանրամասն բացատրությունը կօգնի ավելի լավ կողմնորոշվել, թե ինչ էթույլ տալիս սոցիալական ցանցը, եւ ինչն է արգելում, հաղորդում է Gazeta-ն:





























