Թուրքիայի տարբեր վայրերից Հաթայ նահանգի (պատմական Կիլիկիա-խմբ) Իսքենդերուն քաղաք ժամանած բազմաթիվ հայեր մասնակցել են պատարագի։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Իսքենդերունի Քառասուն մանկանց եկեղեցում Պոլսո հայոց պատրիարքարանից եկած հոգեւորականների գլխավորությամբ պատարագ է մատուցվել։շ
Կազմակերպված պատարագի ժամանակ հայ հոգեւորականները աղոթել են Սիրիայում խաղաղության համար եւ շեշտել, որ Սիրիայում թափվող արյունը բոլորի արյունն է։





























