Google-ը շարունակում է ընդլայնել Google Now ձայնային օգնական ծառայության գործառույթները։ Մոտ ժամանակներս ծառայությունը կկարողանա սարքում տեղադրված ցանկացած հավելվածից դուրս հանել տեղեկատվական քարտերը։ Դրա համար Google-ը կբացի ձայնային ծառայության ծրագրային հավելվածների (API) ինտերֆեյսը։

Օգտատերերին հասանելի կդառնան ծառայության կարգավորիչները, օրինակ՝ հնարավոր կլինի ընտրել, եղանակի տեսության մասին տեղեկությունները ստանալ Google Now-ում ներդրված ծառայությունից, թե կողմնակի հավելվածներից, հայտնում է Vesti-ն։