YouTube-ը քննարկում է սեփական բաժանորդագրային VOD ծառայություն (video-on-demand – տարբեր տեսամթերք առանձին բաժանորդներին հասցնելու մոդել) թողարկելու մասին: Այս մասին հաղորդում է The Verge-ը՝ վկայակոչելով Variety-ի հրապարակումը:

Ենթադրվում է, որ ծառայությունը կարող է առաջարկել առանց գովազդի տեսակոնտենտ՝ որոշակի ամսավճարի դիմաց:

Այդ տեղեկատվության աղբյուը եղել է Variety ընկերության անանուն թոփ մենեջերի մեկնաբանությունը: Սպասվում է, որ այդ ընկերությունը կլինի նոր ծառայության պոտենցիալ գործընկերը: Աղբյուրը պատմել է, որ նման առաջարկով իրենց դիմել են նախոր տարվա վերջին: