Ամերիկյան Apple ընկերությունը պլանավորում է այս աշնանը գործարկել առցանց TV ծառայությունը։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Օգտատերերին կառաջարկեն 25 ալիք՝ ABC-ից, CBS-ից եւ Fox-ից։
Ըստ առկա տեղեկությունների՝ Apple-ն արդեն բանակցում է Walt Disney, CBS եւ 21st Century Fox ընկերությունների հետ, գրում է Gazeta-ն։
Նոր ծառայությունը հասանելի կլինի iOS սարքավորումների վրա։ Ըստ որոշ փորձագետների՝ առցանց հեռուստաընկերությանը բաժանորդագրվելը կարժենա ամսական 30-40 դոլար։ Աղբյուրները հայտնում են, որ Apple-ը նոր նախագծի մասին կհայտարարի հունիսին եւ կգործարկի սեպտեմբերին։





























