Հուլիսի 21-ի լույս  22-ի գիշերը  եւ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Աշաղը Վեյսալի, Կարաչուկ, Չեյիլ, Թաղիբեյլի, Բաշ-Քարվենդ եւ Գյուլիստան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: