Իրանն ու միջնորդ երկրների «վեցնյակը» միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների տեխնիկական ոլորտներում համաձայնության են եկել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բարձրաստիճան ամերիկացի մի պաշտոնյայի հայտարարությունը։
«Մենք բոլոր հիմնական ուղղությունների տեխնիկական տարբերակներում առաջընթաց ենք գրանցել»,- նշել է պաշտոնյան, որի անունը չի հրապարակվում, գրում է Gazeta-ն։
Այսուհանդերձ, ինչպես նշել է պաշտոնյան, բանակցող կողմերը դեռ չլուծված հարցեր ունեն։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլից առաջ հայտարարել էր, որ ամսվա վերջում հնարավոր է ձեռք բերվեն միջանկյալ համաձայնություններ։




























