Apple Watch ժամացույցը դեռ չի հանվել վաճառքի, սակայն ծրագրավորողները նրա համար արդեն աքսեսուարներ են պատրաստում։ Հայտնի է, որ Apple Watch-ի հիմնական խնդիրը մարտկոցի կարճ աշխատանքն է։ Nomad Pod-ը որոշել է կարգավորել այդ խնդիրը։

Հոկեյի տափօղակ հիշեցնող սարքում ներդրված է 1800 մԱ/ժամ հզորությամբ մարտկոց, ինչը թույլ կտա ժամացույցը լիցքավորել 4 անգամ։ Մարտկոցը ժամացույցը լիցքավորում է անմիջապես առանց լարերի, գրում է Vesti-ն։

Անհրաժեշտության դեպքում USB  լարի միջոցով հնարավոր կլինի մարտկոցից լիցքավորել այլ սարքեր։

Normad Pod-ըվաճառքի կհանվի հունիսին։ Նախնական պատվերով գաջետը կարժենա 60 դոլար։