YouTube-ում հայտնվել է 360 աստիճան տեսադաշտով պանորամային տեսանյութերի գործարկման համակարգ։ Նորարարությունը առաջին հերթին նախատեսված է վիրտուալ իրականության սարքավորումների համար։

Տարբեր անկյուններից տեսանյութը դիտելու համար Android գաջետների սեփականատերերին բավական է շրջել սարքը այս կամ այն կողմ։ Վիդեոհոսթինգի վեբ տարբերակում պանորամային տեսանյութերը վերին ձախ կողմում ունեն յուրահատուկ կուրսոր, որի վրա սեղմելով՝ պատկերը շարժվում է դիտողի ցանկացած ուղղությամբ, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։

iPhone-ի եւ iPad-ի օգտատերերը նման տեսանյութեր դիտելու համար ստիպված են սպասել։ YouTube-ը խոստացել է iOS-ի համար շուտով ավելացնել այդ գործառույթը։