Yahoo ընկերությունը փակում է Չինաստանում իր ներկայացուցչությունը։ Կրճատումները կանդրադառնան 200-300 աշխատակիցների վրա։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության իր աղբյուրները։ 2014թ. վերջին Yahoo-ի աշխատակիցների ընդհանուր թվաքանակը հասնում էր 12.5 հազարի։
Ամերիկյան որոնման համակարգի վրա ճնշում են գործադրում ներդրողները, որոնք Yahoo-ից պահանջում են կրճատել ծախսերը եւ օպտիմալացում անցկացնել։ Փորձագետների կարծիքով՝ ընկերության չինական մասնաճյուղը շուկայում չնչին դիրքեր ուներ եւ գովազդատուների շրջանում մեծ պահանջարկ չէր վայելում, ինչը նպաստել է այն փակելու որոշմանը, գրում է Gazeta-ն։
Ավելի վաղ Yahoo-ն կրճատել էր աշխատատեղերը հնդկական շուկայում եւ փակել մասնաճյուղը Հորդանանում։





























